Պաուլո Դիբալան և Նաուել Մոլինան չեն մասնակցելու Լիոնել Մեսսիի հրաժեշտի խաղին


Սպորտ


Իտալական «Ռոման» պաշտոնական հայտարարությամբ տեղեկացրել է, որ ակումբի արգենտինացի ֆուտբոլիստներ Պաուլո Դիբալան և Նաուել Մոլինան չեն միանա ազգային հավաքականին՝ մասնակցելու Լիոնել Մեսսիի հրաժեշտի խաղին։


«Ոսկե գնդակի» ութակի դափնեկրի վերջին հանդիպումը ազգային թիմի մարզաշապիկով կկայանա լույս հոկտեմբերի 7-ի գիշերը. Արգենտինան ընկերական խաղում կմրցի Բենինի հավաքականի հետ։ Հռոմեական ակումբը որոշումը հիմնավորել է մարզական և լոգիստիկ նկատառումներով։

«Պաուլո Դիբալան և Նաուել Մոլինան չեն կարողանա ներկա գտնվել Արգենտինա — Բենին հանդիպմանը։ Ակումբը գիտակցում է այս իրադարձության կարևորությունը երկու ֆուտբոլիստների համար, որոնք սերտորեն կապված են Լիոնել Մեսսիի հետ և նրա հետ միասին ընդգրկված են եղել 2022 թվականի աշխարհի առաջնությունում հաղթած Արգենտինայի հավաքականի կազմում:

Որոշումը կայացվել է մարզական և լոգիստիկ պատճառներով՝ հաշվի առնելով միջմայրցամաքային թռիչքի տևողությունն ու ակումբի առաջիկա հանդիպումների մոտ լինելը։ «Ռոման» մեծագույն հարգանքով է վերաբերվում Լիոնել Մեսսիին ու նրա փայլուն կարիերային և մաղթում է նրան ու Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիային յուրահատուկ երեկո»,- ասված է ակումբի հայտարարության մեջ։

32-ամյա Դիբալան և 28-ամյա Մոլինան Մեսսիի հետ միասին դարձել են ԱԱ-2022-ի հաղթող։ Մոլինան նաև Ամերիկայի գավաթի կրկնակի հաղթող է և ԱԱ-2026-ի արծաթե մեդալակիր։


Լիոնել Մեսսին, ավարտում է ելույթները հավաքականում, որի կազմում նվաճել է գրեթե հնարավոր ամեն ինչ՝ Աշխարհի առաջնության և Օլիմպիական խաղերի ոսկե մեդալներ, Ամերիկայի կրկնակի գավաթ և «Ֆինալիսիմա»։ Ազգային թիմի կազմում նա ընդհանուր առմամբ անցկացրել է 207 հանդիպում և դարձել 125 գոլի հեղինակ. երկու ցուցանիշներն էլ բացարձակ ռեկորդ են Արգենտինայի պատմության մեջ։

armsport.am



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *