Իսրայելի ԱԳՆ․ Flydubai օդանավում տեղի ունեցած միջադեպը ահաբեկչական գործողության փորձ է

Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը Դուբայից Թել Ավիվ ուղևորվող Flydubai ինքնաթիռի օդանավում տեղի ունեցած միջադեպը որակել է որպես ահաբեկչական գործողության փորձ։

Այս մասին ասվում է նախարարության տարածած հայտարարության մեջ։

Նախնական տեղեկատվություններով՝ ենթադրվում է, որ օդաչուն մտադիր է եղել ինքնաթիռը ուղևորների հետ միասին կործանել։

Հայտարարության համաձայն՝ իսրայելական կողմը միջադեպը գնահատում է որպես իսրայելցիների, Արաբական Միացյալ Էմիրությունների և «Աբրահամյան համաձայնագրերի» դեմ ուղղված ահաբեկչական հարձակման փորձ։

ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է, որ օդանավում գտնվող իսրայելցի ուղևորները ներխուժել են օդաչուների խցիկ և վնասազերծել օդաչուին։ Այնուհետև նրանք օգնել են օդանավի կառավարումը վերադարձնել օդանավում գտնվող ռեզերվային անձնակազմին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *