Որոշեցի լքել Պորտուգալիայի հավաքականի ճամբարը․ Ռոնալդու

Սաուդյան «Ալ-Նասր» ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Instagram-ի իր էջում գրառում է կատարել՝ մեկնաբանելով Ազգերի լիգայի երրորդ տուրի՝ Դանիայի դեմ խաղից առաջ Պորտուգալիայի հավաքականի ճամբարը լքելու իր որոշումը։

«Հավաքականի գլխավոր մարզչի մամուլի ասուլիսից և Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հետ զրույցից հետո ես որոշեցի լքել հավաքականը։

Ժամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը այն պատճառների մասին, որոնք ինձ դրդեցին հեռանալ ազգային թիմից, որին ես միշտ նվիրված եմ եղել: Հիմա ժամանակն է հաջողություն մաղթել Պորտուգալիային և իմ բոլոր թիմակիցներին՝ առանց բացառության», – գրել է Ռոնալդուն։

Դանիա–Պորտուգալիա հանդիպումը կկայանա հոկտեմբերի 1-ին Կոպենհագենում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *