Հայտնի ֆուտբոլիստն ավարտում է կարիերան

Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի նախկին հարձակվող Օլիմվյե Ժիրուն, ով հանդես է գալիս ֆրանսիական «Լիգա 1»-ում՝ «Լիլի» կազմում, հայտարարել է, որ ցանկանում է ավարտել իր պրոֆեսիոնալ կարիերան 26-27 սեզոնի ավարտին։ Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի երեսունին մարզիկը կդառնա քառասուն տարեկան։ «Որպես մարզիկ, դատելով ամեն ինչից, կարծում եմ, որ անցկացնում եմ իմ վերջին սեզոնը։ Դրա համար էլ վայելում եմ յուրաքանչյուր ակնթարթը»,- Ժիրուի խոսքերն է մեջբերել L’Équipe-ը։ Հիշեցնենք, որ Ժիրուն հանդես է եկել նաեւ «Չելսիում», «Միլանում», «Արսենալում» եւ այլն։ 2018 թվականին Ֆրանսիայի հավաքականի կազմում դարձել է Աշխարհի չեմպիոն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *