Տրանսպորտային հանգույցի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ երթևեկությունը կիրականացվի ժամանակավոր ճանապարհով


Ավտո


Արտաշատի խճուղին Մ-2 Հյուսիս-հարավ միջպետական ճանապարհին և Հ-8, Նորագավթի 1-ին փողոցին կապող տրանսպորտային հանգույցի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ շինարարության ընթացքում վերոնշյալ փողոցների հատման խաչմերուկում երթևեկությունը կիրականացվի ժամանակավոր ճանապարհով։ Այս մասին իրազեկում է Ճանաարհային դեպարտամենտը։

Աշխատանքային գոտուն մոտենալիս թույլատրելի արագությունն աստիճանաբար կսահմանափակվի մինչև 30 կմ/ժ։ Կտեղադրվեն նախազգուշացնող և ուղղորդող ճանապարհային նշաններ, իսկ շինհրապարակները կպարսպապատվեն և կլուսավորվեն։

Հ-8 ճանապարհի ժամանակավոր փակման ընթացքում խնդրում են օգտվել Հ-8, Հ-61 և Մ-2 ավտոճանապարհներից։ Շրջանցման ուղղությունները կնշվեն ժամանակավոր ուղղորդող ճանապարհային նշաններով։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *