Սուրեն Պապիկյանը զորամասում արձանագրված թերությունների վերացման հանձնարարականներ է տվել (տեսանյութ)

Սեպտեմբերի 30-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չհայտարարված ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկը՝ հետևելու օրվա կարգացուցակի պահպանմանն ու երեկոյան անվանականչի անցկացմանը։

 

Նախարարը հետևել է երեկոյան անվանականչին և զորամասում իրականացվող այլ միջոցառումներին։

Ստուգայցի ընթացքում արձանագրված թերությունների վերացման վերաբերյալ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տվել է համապատասխան հանձնարարականներ՝ սահմանելով սեղմ ժամկետներ։

 

Նախարարը շեշտել է, որ օրվա կարգացուցակը պետք է պահպանվի անշեղորեն, իսկ արձանագրված թերությունները սահմանված ժամկետում վերացվեն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *