Դավիթ Բաբայանի ուղերձը Բաքվի բանտից՝ կետերով

Արցախի ԱԳ նախարար, Բաքվի բանտում պահվող Դավիթ Բաբայանը ուղերձ է հղել, որի առանցքային կետերը ներկայացնում ենք ստորև․

  • Սա լոկ դատավարություն չէ մեր նկատմամբ, սա հայ ժողովրդի նկատմամբ, կամ միջազգային իրավունքի նկատմամբ, Աստծո պատվիրանների նկատմամբ դատավարություն է։
  • Վճիռը 99.9 տոկոսով փաստորեն արտագրված է իրենց դատախազության և առաջին ատյանի դատարանի որոշումից, որևէ ձևով չի տարբերվում։
  • Մեր ասածներից դատաքննության են ենթարկել մեր ասածները, որոնց կարևոր բաները հանել են, և սա համատարած է։
  •  Մեզ մեղադրում են ինչ-որ հանցավոր միավորման անդամ լինելու համար, թեպետ այդ հանցավոր միավորումը նրանք չեն կարող հստակ բնութագրել՝ ինչ է դա, բայց դա Արցախն է, դա Հայաստանն է, դա հայ ժողովուրդն է ընդհանուր առմամբ։
  • Եթե դա հանցավոր միավորում է, ինչո՞ւ է ձեր համազգային առաջնորդը, որը ներկայիս նախագահի հայրն է, մեր Հանրապետության հետ գործունեություն ունեցել, այսինքն՝ առնչվել է ուղղակիորեն, բանակցություններ է վարել պաշտոնապես։
  • Ինձ մեղադրում են տնտեսական հզոր, հսկայական չարաշահումների համար, թեպետ երբևէ բիզնեսով չեմ զբաղվել։
  •   Ես ասում եմ՝ այնպես եք ներկայացնում, կարծես թե BP կազմակերպությունն իմ սեփականությունն է, այսինքն՝ ոչ թե British Petroleum-ը, այլ Babayan Petroleum-ը։
  • Ինձ մեղադրում են, որ 1988 թվականի սեպտեմբերից մինչև 1991 թվականի սեպտեմբերի 28-ը եղել եմ ինչ-որ կոմիտեում, որը որոշումներ էր ընդունում պատերազմի մասին։ Բայց ես 1988 թվականին 10-րդ դասարանում եմ եղել։
  • Այս ձևական ատյանը ևս մեկ անգամ անցնենք, և սա կարևոր է և՛ հետագայի, և՛ պատմության, և՛ մեր հետագա քայլերի համար։
  • Վերաքննիչ դատարանի նյութերում վերջին՝ 47-րդ հատորը, 333 էջ ծավալով, ընդհանրապես չի ներկայացվել։
  • Մենք չենք հուսահատվում, բնական է, երբեք մենք չենք էլ հուսահատվելու։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *