Flydubai-ի Դուբայ-Թել Ավիվ չվերթի ուղևորները պատմել են, թե ինչպես են օդանավում տեղի ունեցած հարձակման հետևանքով կանխել հնարավոր աղետը։ Haaretz-ի փոխանցմամբ՝ երկրորդ օդաչուն հարձակվել էր հրամանատարի վրա, ինչից հետո ինքնաթիռը սկսել էր կտրուկ կորցնել բարձրությունը։
Ուղևորներից մի քանիսը ներխուժել են օդաչուների խցիկ, վնասազերծել հարձակվողին և կապել նրան։ Նրանցից Յանիիվ Հայունը պատմել է, որ որոշ ժամանակ ինքն է փորձել դուրս բերել ինքնաթիռը սրընթաց վայրէջքից՝ քաշելով կառավարման ղեկը։ Դրանից հետո կառավարումը ստանձնել են ինքնաթիռում գտնվող պահեստային պրոֆեսիոնալ օդաչուները։
Ըստ Haaretz-ի՝ ուղևորների վկայություններով՝ նրանց թվում եղել են երկու բրիտանացի օդաչուներ, որոնցից մեկը՝ Ջեյմս անունով, մտել է խցիկ և օգնել կայունացնել օդանավը։ Այնուհետև ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայի Թաբուք քաղաքում։
Ինքնաթիռի հրամանատար Սմիթ Մաչչհարը ծանր վիրավորվել էր դանակի հարվածներից։ Միջադեպի հանգամանքները դեռ հետաքննվում են։