2027 թվականին որոշ խմբերի համար կենսաթոշակները կբարձրանան

2027 թվականին կենսաթոշակների բարձրացում կատարելու ենք: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը:

«Կբարձրացնենք նվազագույն կենսաթոշակը, որը հիմա 46 հազար դրամ է, այն կդառնա 47 հազար դրամ: Աշխատանքային ստի հատվածում 500 դրամ բարձրացում կլինի և տարբեր բարձրացումներ կլինեն կենսաթոշակում: Նաև զինվորական կենսաթոշակ ստացող քաղաքացիների համար կբարձրանա, որն այլ բանաձևերով է հաշվարկվում», – նշեց նա:

Արսեն Թորոսյանը նշեց, թե կենսաթոշակների բարձրացումը հնարավոր է եղել իրականացնել անձի մահվանից հետո տրամադրվող գումարների որոշումը չեղարկելու հաշվին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *