Թաղման նպաստները կկտրվեն, որ թոշակները բարձրանան 1000 դրամով. Արսեն Թորոսյան

Դիտել YouTube-ում

Թաղման նպաստները շարունակվելու է տրամադրվել մեր այն քաղաքացիներին, ովքեր օգտվում են անապահովության համակարգից, այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ մնացած բոլոր քաղաքացիների դեպքում այդ գումարներն ուղղվելու են կենսաթոշակային ֆոնդին:

«Կենսաթոշակները 1000 դրամով բարձրանալու են, ինչը կարծում եմ, շատ ավելի կարևոր է, քան նպաստի այդ տեսակը բոլորին տալը: Նվազագույն կենսաթոշակը 1000 դրամով է բարձրանալու, մնացախի դեպքում բանաձև կա, որի միջոցով հաշվարկ կարվի»,- մանրամասնեց նախարարը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *