988.4 մլրդ դրամ` պետական պարտքի սպասարկման դիմաց. բյուջե 2027

ՀՀ 2027 թվականի պետական բյուջեի նախագծով կառավարության պարտքի սպասարկման համար նախատեսվում է շուրջ 988.4 մլրդ դրամ։ Բյուջեի նախագիծը հաստատվել է կառավարության այսօրվա նիստի ժամանակ:

BanksNews.am-ը տեղեկացավ, որ այդ գումարից 571.6 մլրդ դրամը նախատեսված է պարտքի մայր գումարի մարման, իսկ 416.8 մլրդ դրամը՝ միայն տոկոսավճարների համար։

Պարտքի սպասարկման ամենախոշոր մասը բաժին է ընկնելու պետական գանձապետական պարտատոմսերին։ Դրանց մարման համար նախատեսվում է 444 մլրդ դրամ, իսկ տոկոսավճարների համար՝ 301.2 մլրդ դրամ։ Ընդհանուր առմամբ գանձապետական պարտատոմսերի սպասարկման ծախսը կկազմի 745.2 մլրդ դրամ։

Արտաքին վարկերի սպասարկման համար նախատեսվում է 205.3 մլրդ դրամ, որից 127.6 մլրդ դրամը՝ մարումներ, 77.7 մլրդ դրամը՝ տոկոսավճարներ։ Արտարժութային պետական պարտատոմսերի գծով 2027-ին նախատեսված է ևս 38 մլրդ դրամ տոկոսավճար։

Այսպիսով, միայն պարտքի սպասարկման ծախսը մոտենում է մեկ տրիլիոն դրամի սահմանագծին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *