Վառելիքի ճգնաժամը հանգեցրել է ինֆլյացիայի կտրուկ աճի

Լեհաստանում ինլֆյացիան կտրուկ աճել է՝ հասնելով անցյալ տարվա կեսերից սկսած՝ ամենաբարձր մակարդակին։ Պատճառը՝ Մերձավոր Արեւելյան լարվածության պատճառով առաջացած վառելիքային ճգնաժամն է։ Այս մասին հայտնում է Bloomberg պարբերականը։ Համաձայն վիճակագրական տվյալների, սպառողական գները եվրոպական այդ երկրում աճել են 4 տոկոսով։ Օգոսոտոսին գնաճը կազմել է 3,4 տոկոս։ Լեհաստանը էներգակիրներ ներմուծող երկիր է, հետեւաբար՝ ինֆլյացիան այնտեղ ավելանում է՝ Ամերիկա-Իրանական առճակատման պատճառով, նշում են մասնագետները։ Հակամարտությունը արդեն հանգեցրել է մեկ բարելի դիմաց նավթի 12 դոլարով թանկացմանը սեպտեմբեր ամսվա ընթացքում։Դոնալդ Տուսկի կառավարությունը չեղարկել է վառելիքի գների սահմանափակումները։ Զուգահեռաբար՝ լեհական կառավարությունը փորձել է էներգակիրների վաճառքից ստացված գերշահույթի հարկ սահմանել ու ստացված գումարները ուղղել որոշակի շերտերին վառելիքային օգնություն տրամադրելուն։ Սակայն նախագիծը չեղարկվել է ընդդիմության հետ կապված նախագահ Կարոլ Նավրոցկու կողմից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *