Գեղարքունիքում 11-րդ դասարանի տղան 1-ին դասարանի տղային տարել է տուն և փորձել է ոտնձգություն կատարել

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի ոստիկանության բաժիններից մեկում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ իրենց կողմից սպասարկվող վարչական բնակավայրերից մեկում անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգություն է կատարվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ոստիկանության բաժնի ծառայողները, համագործակցելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային վարչության իրենց գործընկերների հետ, ձեռնարկված համատեղ օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզել են, որ այս տարվա օգոստոս ամսվա ընթացքում Գեղարքունիքի մարզի բնակիչ 16-ամյա Դ․ Ա․-ն, ով սովորում է 11-րդ դասարանում, Գեղարքունիքի մարզի բնակիչ 6-ամյա տղային, ով սովորում է 1-ին դասարանում, կոնֆետ հյուրասիրելու պատրվակով տարել է իրենց տուն, որտեղ լոգարանում մերկ վիճակով ցույց է տվել իր սեռական օրգանը։

Համայնքային ու քրեական ոստիկանները պարզել են նաև նրանց բնակության վայրը և 6-ամյա տղայի մայրիկին հրավիրել են ոստիկանություն, որտեղ էլ պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։

Դեպքի փաստով տարածքային ոստիկանության բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *