
Տեղեկություն էինք ստացել, որ Սիսիանի Շաքիի գյուղում ազգությամբ ադրբեջանցի են բռնել: Շաքիի վարչական ղեկավար Ռուբեն Մանուչարյանը մեզ հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը եւ պատմեց, որ արյան հետքեր են տեսել գյուղում:
Վարչական ղեկավարը մեզ պատմեց. «Ես սանմաքրման աշխատանքներ էի իրականացնում` իմ աշխատողների հետ, տեսանք իրավապահ մարմինները մտան գյուղ, և ինչ-որ իրարանցում սկսվեց: Բնականաբար ես որպես վարչական համայնքի ղեկավար անհանգստացա, հետաքրքրվեցի, և փորձեցի հասկանալ` ինչ է կատարվում գյուղում: Մոտեցա, և խոսակցություններից հասկացա, որ մարդ է ներթափանցել համայնք: Բարձրացա, արյան հետքերով հասա տեղ, տեսա իրավապահները ինչ-որ մարդու են բռնել»: Ի՞նչ արյան հետք էր` հարցրեցինք նրան, Մանուչարյանն ասաց. «Ինքը ինչ-որ բան էր կիրառել»: Փորձել էր ինչ-որ մեկին վնասե՞լ գյուղում:
«Հավանաբար, որովհետև ինքն էլ էր վիրավոր: Տվյալ մարդու կրծքավանդակի վրա ծակած հետքեր էին: Իրավապահները նրանց բռնեցին, տարան»: Մենք հետաքրքրվեցինք` իսկ ի՞նչ են խոսում գյուղում, ինչպե՞ս է այդ անձը մտել գյուղ: Նա ասաց, որ այլ տեղեկություններ չունի: