Իրանը չի խուսափել և չի խուսափելու ԱՄՆ-ի հետ երկխոսությունից. Փեզեշքիան

«Իրանը երբեք չի խուսափել և մտադիր չէ հետագայում ևս խուսափել Միացյալ Նահանգների հետ երկխոսությունից՝ չնայած նրանց կողմից պայմանավորվածությունների խախտումներին»։

Այս մասին հայտնել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք, պահպանելով արժանապատվությունն ու պատիվը, պաշտպանում ենք մեր հասարակության իրավունքները և երբեք չենք խուսափել ու չենք խուսափելու երկխոսությունից, թեև ԱՄՆ-ն, չնայած համաձայնագրի ստորագրմանը, երեք անգամ մեր երկիրը դարձրել է իր հարձակումների թիրախ»,- մեջբերել է նրա խոսքերը Փեզեշքիանի մամուլի ծառայությունը։

Իրանի նախագահի խոսքով՝ Արևմուտքում հաշվարկել էին, թե Թեհրանը չի դիմակայի պետության կառավարմանը ստեղծված պայմաններում։

«Հակառակորդները կարծում էին, թե Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի, քաղաքացիների, հրամանատարների և գիտնականների զոհվելով երկիրը կկործանվի, սակայն մեր ազգային միասնությունն ու ներքին համախմբվածությունն զգալիորեն ամրապնդվեցին»,- նշել է նախագահը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *