Ինչպե՞ս է ադրբեջանցին կրակել հայ կնոջ վրա, և ինչպես է վերջինս ինքնապաշտպանվել․ նոր մանրամասներ․ ArmeniaSputnik

Ադրբեջանցի զինծառայողը գիշերն անցկացրել է Շաքիի բնակչի տանը՝ օգտվելով նրանց բացակայությունից․ գրում է ArmeniaSputnik-ը:

Գյուղի բնակիչներից մեկը լրատվամիջոցին հայտնել է, որ կինն ու 3 երեխաները տանը չեն գիշերել։

«Դպրոցից հետո կինը երեխաների հետ տուն է վերադարձել, տեսել ադրբեջանցուն, աղմուկ բարձրացրել, ադրբեջանցին կրակել է կնոջ վրա։

Կինը կարողացել է ինքնապաշտպանության դիմել, դանակով հարված է հասցրել ադրբեջանցուն, որը փախել, թաքնվել է անասնագոմում, որտեղ էլ հայտնաբերել են նրան»,- նշում է լրատվամիջոցը։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *