Ադրբեջանցին մուտք է գործել գյուղի տներից մեկը, վնասել տանտիկնոջը՝ նրա երեք երեխաների ներկայությամբ․ գյուղապետ

Սյունիքի մարզի Շաքի գյուղի վարչական ղեկավար Ռուբեն Մանուչարյանը Armat Media-ի հետ զրույցում հաստատեց, որ ադրբեջանախոս մի տղամարդ զենքով զինված, մուտք է գործել գյուղի բնակարաններից մեկը և վնասել տանտիրուհուն՝ նրա 3 երեխաների ներկայությամբ։

«Իրապահաներն արագ գործեցին, բռնեցին, տարան։ Չեմ կարող ասել՝ կրակել է, թե ուրիշ՝ կտրող-ծակող գործիքով է հարվածել։ Երբ մենք մտանք դեպքի վայր, արյան հետքեր տեսանք, բայց կնոջ կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց գյուղապետը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *