Հայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու Նիկոլի իշխանությանը դեմ, որ կալանավորվի․ Աննա Մկրտչյան

ԱԺ նախկին պատգամավոր Աննա Մկրտչյանը գրում է․ «Հայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ, որ կալանավորվի։

Նա Ստեփանակերտի հայկական եկեղեցին պայթեցրած, հայկական Արցախը աղվանական անվանած, Գանձասարն ու Դադիվանքը մեզնից խլած, հազարավոր հայերի սպանած պատերազմական հանցագործ ալիևի զինվորն է։

Եվ ուրեմն՝ նրան ոչ թե փռել ասֆալտին կամ տանել կգբ պադվալ, այլ փառքով հետ ուղարկել։

Չէ՞ որ նիկոլի բանաձևն է՝ հայը մեղավոր է ադրբեջանցին՝ երբեք»:

Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի մեկին, ադրբեջանցի զինծառայողը Շաքիում ոտքից վիրավորել է երեք երեխաների մայր 38-ամյա կնոջը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *