Արտերկրից ՀՀ փոխանցումներն ավելացել են 2.6 անգամ. ՀՀ բանկային համակարգը՝ թվերով

ՀՀ Բանկերի միությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

« Ի՞նչ փոփոխություններ են արձանագրվել ՀՀ բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց միջազգային դրամական փոխանցումներում․ ՀԲՄ-ն ներկայացնում է 2026 թ․ առաջին կիսամյակի ամփոփ ցուցանիշները.

Արտերկրից ՀՀ մուտք եղած փոխանցումները կազմել են 1 332 մլրդ դրամ։ Վերջին 5 տարիների ընթացքում ավելացել են ավելի քան 2․6 անգամ (2021 թ․ հունիսի 30-ի 494 մլրդ դրամից հասնելով 1 332 մլրդ դրամի)։

ՀՀ-ից արտերկիր կատարված փոխանցումները կազմել են 819 մլրդ դրամ։ Վերջին 5 տարիների ընթացքում ավելացել են ավելի քան 2․6 անգամ (2021 թ․ հունիսի 30-ի 294 մլրդ դրամից հասնելով 819 մլրդ դրամի)։

Դրամական փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է 513 մլրդ դրամ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *