Լաչինի ուղղությամբ ադրբեջանական բանակի զինծառայող Նասիմ Մուսաևի անհետացման փաստով քրեական գործ է հարուցվել․ հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն։
Զինվորական դատախազության տվյալներով՝ նա սեպտեմբերի 26-ին բացակայել է իր ծառայության վայրից և հետագայում նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Ավելի ուշ պարզվել է, որ զինծառայողը գտնվում է Հայաստանում և ձերբակալվել է համապատասխան մարմինների կողմից։
Ըստ հաղորդագրության՝ ադրբեջանական կողմը կապի մեջ է Հայաստանի իշխանությունների հետ՝ բոլոր հանգամանքները պարզելու համար։