Ադրբեջանցի զինծառայողը զորամասը լքել է սեպտեմբերի 26-ին. APA

Ըստ ադրբեջանական APA-ի՝ Ադրբեջանի զինդատախազության տվյալներով զինծառայող Նասիմի Մուսաևը ծառայության վայրից բացակայել է սեպտեմբերի 26-ից, ինչից հետո հետախուզում է հայտարարվել նրա նկատմամբ։

«Ավելի ուշ պարզվել է, որ զինծառայողը գտնվում է Հայաստանում և ձերբակալվել է այդ երկրի իրավասու մարմինների կողմից։

Ադրբեջանական կողմը կապ է պահպանում հայկական կողմի հետ՝ բոլոր հանգամանքները պարզելու նպատակով»,- հաղորդում են ադրբեջանական աղբյուրները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *