Կյանքում՝ անբաժան, մահից հետո՝ տարբեր գերեզմանատներում

Դիտել YouTube-ում

Կնոջ մահն արձանագրելուց հետո դի տեղափոխող մեքենային Չելիկյանների ընտանիքը ստիպված էր երկար սպասել: Պատճառաբանությունը՝ ողջ Երևան քաղաքը սպասարկում է դի տեղափոխող ընդամենը երկու մեքենա։ Սակայն սա դեռ փորձությունների միայն սկիզբն էր։ Մորը հոր կողքին՝ տատիկի գերեզմանում հուղարկավորելու համար ընտանիքից պահանջել են 1961 թվականին մահացած տատիկի մահվան վկայականը։ Մյուս գերեզմանատանն էլ պահանջել են 1925 թվականին ծնված մորաքրոջ ծննդյան վկայականը։ Անելանելի իրավիճակում ընտանիքը ստիպված է եղել այլ լուծում գտնել՝ նոր հողատարածք ձեռք բերելով Սովետաշենի գերեզմանատանը, ինչի պատճառով տարիներով անբաժան ամուսինները հայտնվել են տարբեր գերեզմանատներում։ Սրան գումարվում է նաև թաղման նպաստի շուրջ սպասվող փոփոխությունների ալիքը։

Մինչ քաղաքացիները փորձում են հասկանալ, թե ինչպես է հնարավոր հարազատին հուղարկավորել միջինում 1.2 միլիոն դրամի պայմաններում, կառավարությունը նախատեսում է կրճատել 200,000 դրամ թաղման նպաստը՝ թողնելով դա միայն անապահով ընտանիքների համար։ Պարզվում է՝ մարդուն արժանապատիվ հուղարկավորելու փոխարեն հարազատը ստիպված է անցնել ֆինանսական ավել բեռի և քաշքշուկների միջով։ Իսկ թե երբ կգործի «մեկ պատուհանի» թվայնացման համակարգը, որպեսզի քաղաքացին ավելորդ քաշքշուկների մեջ չընկնի և գոնե սգալու իրավունք ունենա, դեռևս անհայտ է։

Մանրամասն՝ տեսանյութում

ԱՆԺԵԼԱ ՍԵԴՐԱԿՅԱՆ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *