Ադրբեջանի գլխավոր դատախազությունից հայտնել են, որ Լաչինի ուղղությամբ ադրբեջանցի զինծառայողի անհետացման հետ կապված քրեական գործ է հարուցվել։
«2026 թվականի սեպտեմբերի 26-ին պարզվել է, որ ժամկետային զինծառայող Նասիմի Ռասիմ օղլու Մուսաևը բացակայում է ծառայության վայրից։ Նրա որոնումներին ներգրավվել են Պաշտպանության նախարարության և Արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան ուժերը։
Զինվորական դատախազությունն իրականացրել է քննություն, որի ընթացքում հիմնավոր կասկածներ են առաջացել, որ Մուսաևն ինքնակամ լքել է զորամասը։ Հավաքված նյութերի հիման վրա քրեական գործ է հարուցվել, նախաքննությունը շարունակվում է։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Նասիմի Մուսաևը գտնվում է Հայաստանի տարածքում և ձերբակալվել է այդ երկրի համապատասխան մարմինների կողմից։
Ադրբեջանի պետական կառույցները անհրաժեշտ կապեր են պահպանում հայկական կողմի հետ՝ պարզելու նրա՝ Հայաստանում գտնվելու և ձերբակալվելու հանգամանքները, ինչպես նաև տեղի ունեցածի այլ մանրամասներ»,– ասվում է հայտարարության մեջ։