Ֆրանսիայում շարունակվում են աշակերտների ցույցերը


Աշխարհ


Ֆրանսիայում ավագ դպրոցների աշակերտների ցույցերը վերածվել են անկարգությունների: Առնվազն երկու դպրոցում հրկիզումներ են եղել, որոշ քաղաքներում ցույցերի մասնակիցները թիրախավորել են իրավապահներին, տարբեր առարկաներ նետել նրանց վրա, վիրավորանքներ հնչեցրել:

Տուժել է 80-ից ավելի իրավապահ, 120 աշակերտ և դպրոցի աշխատակից: Շուրջ 600 մարդ բերման է ենթարկվել:

Շարժմանը միացել են նաև ուսանողները՝ արգելափակելով շուրջ 30 համալսարանի մուտքերը: Մի շարք քաղաքներում դադարեցվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը՝ վանդալիզմի և վարորդների վրա հարձակումների պատճառով։

Աշակերտները բողոքում են անձնակազմի պակասի, ուսումնական վատ պայմանների, դասացուցակների և դասարաններում սովորողների մեծ թվի դեմ:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *