ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կապի մեջ է «Հյուսիս – Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի ռեալիզացիայի հարցով։
Նրա խոսքով՝ երթուղու մի մասը պետք է անցնի Ադրբեջանի տարածքով։ Պուտինը նշել է, որ Բաքուն աջակցում է նախագծի իրականացմանը և այն հեռանկարային է համարում։
«Այստեղ տարաձայնություններ չկան», – ընդգծել է Ռուսաստանի առաջնորդը։