Երեկվա դեպքից տուժած կնոջ վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում․ Ավանեսյան

Երեկվա դեպքից տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է, ստանում է անհրաժեշտ և վիճակին համարժեք բուժօգնություն. կյանքին սպառնացող վտանգ չունենք:
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Երեխաների առողջական վիճակը գնահատվում է բավարար: Ստացել են անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն:

Հարգելի´ լրագրողներ, հորդորս է հարգել բուժառուի և նրա ընտանիքի անձնական սահմանները, չխախտել նրանց անձնական տարածքը:
Հավատացած եղեք´, որ բժշկական անձնակազմը արել և անում է առավելագույնը»,-գրել է նա:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *