«Դար 21»–ը հերքում է Փաշինյանին․ «Սեպտեմբերի 27-ին հեռարձակել է ոչ տոնական երաժշտություն»

Նիկոլ Փաշինյանն այսօր ճեպազրույցի ժամանակ պնդում էր արել, թե, իբր, «Դար 21» մասնավոր հեռուսաալիքը սեպտեմբերի 27–ին, ցուցադրել էր «Լամբադա» և «փոփ երաժշտության համերգներ»։

«Դար 21»–ի ամբողջ աշխատակազմին երբ որ կազատեն աշխատանքից, Հանրային հեռուստատեսության հեռարձակողի խորհուրդն էլ իր հերթին կմտածի ինչ միջոց ձեռնարկի»,– ասել էր նա։

«Դար 21» հեռուստաալիքի խմբագրակազմը հերքել է Փաշինյանին՝ հայտնելով, որ 2026 թվականի սեպտեմբերի 27-ին հեռարձակել է ոչ տոնական երաժշտություն։

«Լուրերի թողարկումներում անդրադարձ է եղել 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցի կապակցությամբ Եռաբլուրում տեղի ունեցած հիշատակի միջոցառումներին։

Հեռուստաալիքը հանրությանը հայտնի է որպես երաժշտական ալիք ու Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից ստացած հեռարձակման լիցենզիայի համաձայն` պարտավորություն ունի եթեր հեռարձակել երաժշտություն։

Ի դեպ, մի առիթով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով «Դար 21» հեռուստաընկերության մասին, այն գնահատել էր որպես ճաշակով երաժշտական ալիք»,– ասված է հաղորդագրության մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *