Սևան-Դիլիջան թունելում բախվել են 3 բեռնատար

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Սևան-Դիլիջան թունելում բախվել են «ԶԻԼ» մակնիշի, «ԳԱԶ 53» մակնիշի և «Shaanxi» մակնիշի բեռնատարները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *