Զգուշացնո՛ւմ եմ` հայ կնոջը երեխաների ներկայությամբ կրակած ադրբեջանցուն չփորձվե՛ք հանձնել Ադրբեջանին։
Այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
ՀՀ ԱԱԾ-ն ավելի վաղ հայտնել էր, որ հոկտեմբերի 1-ին Սյունիքի Շաքի բնակավայրում ՀՀ քաղաքացին հրազենային վնասվածք է ստացել, իսկ դեպքի վայրում պարզվել է, որ կրակողը ադրբեջանցի զինծառայող է։ Նա ձերբակալվել է, դեպքի առթիվ Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։