Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարությունը և SpaceXAI ընկերությունը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել՝ արհեստական բանականության (ԱԲ) և հարակից թվային տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության վերաբերյալ։
Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ փաստաթուղթը հնարավորություն է ստեղծում SpaceXAI-ի Grok մոդելների հիման վրա լուծումները պետական ծառայություններում և Ադրբեջանի թվային փոխակերպման այլ առաջնահերթ ուղղություններում օգտագործելու համար։ Կողմերը մտադիր են գնահատել պետական մարմիններում ԱԲ-ի կիրառման ներուժը և դիտարկել հաջողված լուծումները պետական հատվածում ներդնելու հնարավորությունը։
Ստորագրման արարողությունն անցկացվել է Բաքվում։