
Ադրբեջանը կոչ է անում Հայաստանի կառավարությանը՝ ակտիվորեն աշխատել հասարակությանը խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ Բաքվում անցկացվող համաժողովի ժամանակ։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի կողմից կա խաղաղության օրակարգը շարունակելու, այն գործնականում ամրապնդելու և խաղաղության այնպիսի ճարտարապետություն կառուցելու ռազմավարական վճռականություն, որը կկարողանա երկարաժամկետ խաղաղություն և կայունություն ապահովել հայ և ադրբեջանցի ժողովուրդների համար։ «Մենք շարունակում ենք սպասել Հայաստանի Սահմանադրության փոփոխությանը»,- հավելել է նա։