ՀԿԱԾ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և հատուկ նշանակության բաժնում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա 2023 թ.-ին հարուցված կատարողական վարույթով պետք «Պրոմաք» ՍՊԸ-ից հօգուտ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության (այժմ՝ ԲՏԱ և ԱԲ նախարարության) պետք է բռնագանձել 643 786 858․10 ՀՀ դրամ՝ որպես վնասի հատուցման գումար։ Այս մասին հայտնում են ՀԿԱԾ-ից:
Ծառայողների կողմից իրականացված հետևողական և շարունակական կատարողական գործողությունների արդյունքում՝ պետությանը պատճառված վնասի հատուցման կատարողական վարույթով օրերս հայտնաբերվել, առգրավվել և Պաշտպանության նախարարությանն ի պահ է հանձնվել ժամանակակից տեխնիկա՝ իր լրակազմով։