ՀՀ վարչապետը տեսակապով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին


Հայաստան


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակապով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, գրում է TASS-ը։ ԵՄԽԽ-ի նիստին ներկա են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների ղեկավարները։

Այսօր ավելի ուշ կկայանա Խորհրդի ընդլայնված նիստը, որին կմասնակցեն պատվիրակություններ և դիտորդ երկրների ղեկավարություն։

Միջկառավարական խորհրդի այս նիստում կառավարությունների ղեկավարները նախատեսում են կենտրոնանալ լոգիստիկայի ոլորտում համագործակցության վրա։ Մասնավորապես, նրանք մտադիր են թարմացնել այս ոլորտում առաջնահերթ ինտեգրացիոն նախագծերի ցանկը և քննարկել ծովային անցակետերում էլեկտրոնային փաստաթղթերի կառավարման զարգացումը։ Մեկ այլ թեմա է պարենային անվտանգությունը, որը պետք է ապահովվի ԵԱՏՄ երկրների գյուղատնտեսական ոլորտում կապերի ամրապնդմամբ։

Ասոցիացիայի մեջ են մտնում Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *