ՔՊ-ականներն էնպես են նեղվել, որ, կարծես, խանգարել ենք հերթական մի քանի միլիոն դոլարը բյուջեից դուրս գրել․ Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Գյումրու Վարդանանց հրապարակում տեղի ունեցած տոնական միջոցառման վերաբերյալ իշխանական ու մերձիշխանական շրջանակների դժգոհությանը․

«ՔՊ-ականներն էնպես են նեղվել, որ Գյումրին հրաշալի տոն է ունեցել, կարծես խանգարել ենք, որ հերթական մի քանի միլիոն դոլարը բյուջեից դուրս գրեն՝ մի համերգ կազմակերպելու համար:

Ինչպես Cop 17-ի վրա դուրս գրեցին 30.000.000 $»,– գրել է Կարապետյանը:

Հիշեցնենք, որ այսօր Գյումրու Վարդանանց հրապարակում տեղի ունեցավ քաղաքի օրվան նվիրված «Ուժեղ տոնը», որը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի նվերն էր գյումրեցիներին։  

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն իր ելույթում հայտարարեց, որ Սամվել Կարապետյանի հովանավարությամբ՝ Գյումրու Քըրք Քըրքորյան փողոցը կբարեկարգվի և կդառնա տուրիստական ակտիվ գոտի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *