ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հոկտեմբերի 2-ին հանդիպել է Միջազգային քաղաքականության խաղաղօվկիանոսյան խորհրդի (Pacific Council on International Policy) նախագահ Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակության հետ:
Սարգիս Խանդանյանը ողջունել է Հայաստան ժամանած հյուրերին, խոսել նորընտիր խորհրդարանի աշխատանքներից, ներկայացրել առաջնահերթությունները։
Պատասխանելով պատվիրակության անդամների հարցերին՝ հանձնաժողովի նախագահն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը, խոսել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի կարևորությունից։
Սարգիս Խանդանյանը ներկայացրել է մեր երկրում վերջին տարիներին մի շարք ոլորտներում իրականացված բարեփոխումները։