Երեկ մահացած զինծառայողը Նոր Հաճնից էր

Armat Media-ի տեղեկություններով երեկ Սյունիքի մարզի Գորիս համայնքում գտնվող դիրքերից մեկում մահացած զինծառայողը Նոր Հաճնից էր։ Վ Վերջինս 20–ամյա պայմանագրային զինծառայող Արթուր Վիրաբյանն է։

Երեկ ՊՆ-ից Armat Media-ին հայտնել էին, որ Նախնական տվյալներով ծառայության հետ չկապված պատճառով պայմանագրայինի հանկարծամահության դեպք է արձանագրվել է։ Նման դեպքերի մասին պաշտպանության նախարարությունը, որպես շատ վաղուց գործող կանոն, չի հաղորդում: ՊՆ-ից նաև հայտնել էւն, որ Նշված դեպքը Սիսիանի զորամասի հետ որևէ առնչություն չունի։

Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանցի զինծառայողը Սիսիանի Շաքի գյուղում հայ կնոջ է վիրավորել։ ՔԿ-ն միջնորդել է, որ ադրբեջանցի զինծառայողը կալանավորվի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *