Ուկրաինան տարբեր երկրներից ստացել է հրադադարի չորս առաջարկ. Սիբիհա


Հարեվաններ


Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրիյ Սիբիհան հայտարարել է, որ հրադադարի չորս առաջարկ են ստացել Հնդկաստանից, Թուրքիայից, Եգիպտոսից և Միացյալ Նահանգներից։

«Մենք ունենք չորս առաջարկ։ Ամենաընդգրկունը Հնդկաստանի առաջարկն է. էներգիա և հրադադար Սև ծովում», – նրա խոսքերը մեջբերել է Европейская правда պարբերականը։

Արտգործնախարարի խոսքով՝ Թուրքիան և Եգիպտոսը նմանատիպ առաջարկներ ու հրադադարի տարբերակներ են ներկայացրել։ «Չորրորդ առաջարկը Միացյալ Նահանգներից է և վերաբերում է էներգետիկ հրադադարին», – ասել է Սիբիհան և հավելել, որ այդ առաջարկը քննարկվել է Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու հանդիպման ժամանակ։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *