Հայաստանի հավաքականը 0։2 հաշվով պարտվեց Կիպրոսին

Ֆուտբոլի Ազգերի լիգայի C2 խմբի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալվել էր Կիպրոսի հավաքականին։

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը պարտվեց 0:2 հաշվով։

Խաղի 19-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Կիպրոսի «Ապոլոնի» 25-ամյա պաշտպան Լեոնիդաս Կոնոմիսը, 31-րդ րոպեին դաշտի տերերի առավելությունը կրկնապատկեց Կիպրոսի «Օմոնիայի» 25-ամյա հարձակվող Անդրոնիկոս Կակուլիսը։

Հոկտեմբերի 5-ին Հայաստանի հավաքականն արտագնա հանդիպում կանցկացնի Չեռնոգորիայի հետ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *