13-ամյա ադրբեջանցի աղջիկը երկվորյակ է ունեցել

Վրաստանի Մառնեուլիի շրջանում տասներեքամյա ադրբեջանցի աղջիկը ծննդաբերել է երկվորյակ երեխաներ։ Այս մասին տեղեկանում ենք տեղի ԶԼՄ-ների հրապարակումներից։ Նորածիններից մեկը մահացել է ծննդատանը։ Մյուսի վիճակը գնահատվում է ծանր։ Ուշագրավ է այն, որ անչափահաս աղջկան ամուսնացրել են։ Ընդ որում, աղջիկը Ադրբեջանի քաղաքացի է, տղան, ում հետ ամուսնացրել են աղջկան՝ Վրաստանի քաղաքացի է։ Վրաստանի ՆԳ նախարարությունը սկսել է հետաքննություն՝ դեպքի առնչությամբ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *