ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել նախագահին

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Թ. Արմսթրոնգ Չանգսանը։

Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմը։

Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել դիվանագիտական առաքելության ընթացքում։

Նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և շնորհավորական խոսքերի համար և նախագահին է փոխանցել Հնդկաստանի նախագահի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության օրակարգին։ Կարևորվել է պաշտպանական, քաղաքական, առևտրատնտեսական, կրթական և մշակութային ոլորտներում փոխգործակցության ընդլայնումն ու առկա ներուժի լիարժեք իրացումը։ Այս համատեքստում ընդգծվել է երկու երկրների միջև ուղիղ օդային կապի գործարկման նշանակությունը։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *