Ենոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին պայթեցման աշխատանքներ են կատարվելու

Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ից 15։00-ն, Ենոքավան բնակավայրի հարակից տարածքում (Ենոքավան–Կարմիրգյուղ ավտոճանապարհի կմ7+360-կմ7+400 հատվածում) իրականացվելու են պայթեցման աշխատանքներ։

Ինչպես հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, աշխատանքները կատարվում են Հ-26, /Մ-4/-Ենոքավան-Կարմիրգյուղ (գյուղատեղի)-/Հ-58/ ավտոճանապարհի հիմնանորոգման ծրագրի շրջանակում։

Բնակիչներին հորդորում են չանհանգստանալ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *