ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի դադարեցրել Ուկրաինային հետախուզական տվյալներ փոխանցելը և շարունակում է աշխատել Մոսկվայի ու Կիևի հետ՝ հակամարտության կարգավորման ուղղությամբ։
«Մենք օգնում ենք նրանց և կիսվում հետախուզական տվյալներով։ Մենք ցանկանում ենք, որ պատերազմն ավարտվի», – երեքշաբթի Ուկրաինայի մասին խոսելիս լրագրողներին ասել է նա։
Թրամփը կրկին ընդգծել է, որ ԱՄՆ-ն աշխատում է ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Ռուսաստանի հետ՝ հակամարտությանը վերջ տալու նպատակով։
Նրա խոսքով՝ և՛ Կիևը, և՛ Մոսկվան ցանկանում են ավարտել պատերազմը, սակայն «չգիտեն՝ ինչպես հասնել այդ կետին»։