Զարգացման վեկտորը փոխելու Երևանի որոշումը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Մեդվեդև

Հայաստանի ներկայիս ղեկավարության՝ զարգացման վեկտորը փոխելու որոշումը ոչ մի լավ բանի չի հանգեցնի, իսկ ամենասարսափելին, որ կարող է տեղի ունենալ հանրապետության հետ, նոր Ուկրաինայի վերածվելն է, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է տեղի ունենալ Հայաստանի հետ, դա նոր Ուկրաինայի վերածվելն է», – Մեդվեդևն ասել է Իրանի Իսլամական Հանրապետության պետական ռադիոյի և հեռուստատեսությանը (IRIB) տված հարցազրույցում։

Մեդվեդևը նաև հայտարարել է, թե «որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասը»։

«Ինչ վերաբերում է Կովկասին, այո, առանձին պետություններ այժմ փորձում են այնտեղ ինչ-որ բան խառնել։ Ձգտում են պառակտել Հարավային Կովկասի երկրները։ Դա ճիշտ է։ Մենք զգուշությամբ հետևում ենք դրան»,– ասել է նա։

Միաժամանակ ՌԴ ԱԽ փոխնախագահը նշել է, որ Ռուսաստանն ինքնուրույն է լուծում իր տարածաշրջանային խնդիրները, այդ թվում՝ Կովկասում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *