Իրանը Հորմուզի նեղուցը կբացի միայն Թեհրանի ներկայացրած յոթ պայմանների ամբողջական կատարումից հետո, որոնք հիմնված են Իսլամաբադի համաձայնագրի վրա։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի՝ Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը՝ կոչ անելով ԱՄՆ-ին դադարեցնել ժամանակ ձգելու քաղաքականությունը։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը վերջին շրջանում ակտիվացրել է ոչ հրապարակային շփումները՝ չնայած լրատվամիջոցներում հնչող հայտարարություններին։
«Ամերիկացիները, որոնք լրատվամիջոցներում բոլորովին այլ բան են ասում, վերջերս միջնորդների միջոցով մի շարք առաջարկներ են ներկայացրել։ Սակայն նրանք պետք է հասկանան, որ ժամանակ ձգելու և միակողմանի պահանջներ թելադրելու դարաշրջանն ավարտվել է»,- ընդգծել է Իրանի խորհրդարանի նախագահը։
Ղալիբաֆը նշել է, որ Իսլամական Հանրապետության դիրքորոշումը մնում է բացարձակապես հստակ և վերջնական։
«Քանի դեռ Իսլամաբադի համաձայնագրի հիման վրա ձևավորված մեր յոթ պայմանները չեն կատարվել, Հորմուզի նեղուցը բաց չի լինի»,- եզրափակել է Մեջլիսի նախագահը։