Գաղտնի տեղեկությունների արտահոսքի համար՝ աշխատակիցների են հեռացրել աշխատանքից

OpenAI ամերիկյան կորպորացիան երեք ծրագրավորող աշխատակցի, ովքեր զբաղվում են ԱԲ տեխնոլոգիաների անվտանգության հարցերով, ազատել է աշխատանքից։ Այս մասին հայտնում է Agence France-Presse պարբերականը։ Պատճառը՝ կողմնակի փորձագետներին գաղտնի տեղեկությունների փոխանցելն է եղել։ Բոլոր երեք աշխատակիցներն էլ, ընդ որում, իրենց սոցկայքային էջերում բացահայտ կերպով անհանգստություն են հայտնել ԱԲ անվերահսկելիության հարցի հետ կապված եւ հայտարարել, որ կողմ են այն բանին, որ ԱԲ զարգացման տեմպերը պետք է դանդաղեցվեն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *