Ռուսամետ Դոդիկի թեկնածուները հաղթեցին Բոսնիա և Հերցեգովինայի ընտրություններում.

Բոսնիա և Հերցեգովինայի նախագահության, կենտրոնական խորհրդարանի և երկու տարածաշրջանային խորհրդարանների անդամների, ինչպես նաև Սերբական Հանրապետության նախագահի ընտրությունները անակնկալներով չանցան։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից կիրակի՝ հոկտեմբերի 4-ի երեկոյան հրապարակված նախնական արդյունքների համաձայն՝ իշխող կուսակցությունների թեկնածուները հաղթանակ տարան։ Գրում է DW-ն։

Քվեարկության գլխավոր ինտրիգը Բոսնիա և Հերցեգովինայի կազմում գտնվող, հիմնականում սերբական կազմավորում հանդիսացող Սերբական Հանրապետությունում նախագահական ընտրությունների արդյունքն էր։ Տարածաշրջանում մրցակցություն էր ծավալվել ընդդիմադիր թեկնածու Բրանկո Բլանուշի և գործող վարչապետ Սավո Մինիչի միջև։

Մինիչը նախնական տվյալներով հաղթանակ է տարել՝ առաջ անցնելով Բլանուշից Սերբական Հանրապետության մեծ մասում։ Ընդդիմության թեկնածուն կարողացել է հաղթել որոշ ընտրատարածքներում, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ դա չի փոխել ընդհանուր արդյունքները։

Մինիչը առաջադրվել էր Անկախ սոցիալ-դեմոկրատների դաշինքի (SNSD) կողմից, որը հիմնադրվել էր Սերբական Հանրապետության նախկին նախագահ Միլորադ Դոդիկի կողմից։ 2025 թվականին Դոդիկը հարկադրաբար հեռացվեց պաշտոնից՝ Բոսնիա և Հերցեգովինայի Սահմանադրական դատարանի որոշումները և միջազգային համաձայնագրերը չկատարելու համար։

Դոդիկն արդեն շնորհավորել է Մինիչին հաղթանակի կապակցությամբ: Դատարանի որոշման համաձայն՝ Դոդիկը վեց տարով զրկվել է քաղաքականությամբ զբաղվելու իրավունքից: Դոդիկը հրաժարվել է ընդունել դատարանի որոշումը և մեկնել է Մոսկվա՝ աջակցություն խնդրելու: Դոդիկը և Մինիչը սեպտեմբերի 29-ին Կրեմլում հանդիպել են Վլադիմիր Պուտինի հետ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *