
Իրականում պետք է մտավոր առումով անմեղսունակ լինել, որպեսզի ազգային խորհրդանիշները կապել պետության (աշխարհաքաղաքական առումով) սահմանների հետ։
Ընդ որում՝ այս կատարայալ անհեթեթությունը պաշտպանելու համար այնպիսի «փաստարկներ» են բերում, որ արդեն չես հասկանում՝ մարդն ի՞նքն է ապուշ, թե՞ բոլոր մյուսներին է ապուշ համարում։ Խոսքն այս պահին իշխանությունների մասին չէ․ նրանք, ի դեպ, ապուշ չեն, սա շատ կարևոր է ընգծել։ Նրանք շատ ավելի վտանգավոր են, քանի որ գիտակցաբար փորձում են մարդկանց գիտակցության մեջ ներդնել հակահայկական և, ըստ էության, հակապետական գաղափարներ։
Ի՞նչ է, օրինակ, նշանակում՝ «Արարատը գտնվում է Հայաստանի տարածքից դուրս և, հետևաբար, չի կարող լինել հայկական ինքնության խորհրդանիշ»։
Այսինքն՝ առաջարկվում է հայ ազգի ինքնությունը կապել պետության քաղաքական սահմանների փոփոխությունների հե՞տ, որոնք վերջին հարյուր տարվա ընթացքում մի քանի անգամ փոխվել են։
Եվ ստացվում է, որ այն ամենը, ինչ անցյալում եղել է, այսօր կա կամ ապագայում կլինի Հայաստանի Հանրապետության քաղաքական սահմաններից դուրս, ըստ այս անհեթեթության հեղինակների, որևէ կապ չունի՞ հայ ժողովրդի հետ։ Եվ այս անգրագետ, պրիմիտիվ անհեթեթությունը նրանք պատմում են մի ժողովրդի, որի պատմությունն ու էթնոգենեզը հաշվվում են առնվազն հինգ հազարամյակներով։ Իրականում սա ծիծաղելի չէ։ Սա շատ վտանգավոր է։
Որովհետև եթե հեղինակները՝ այսինքն՝ փաշինյանական քարոզիչները, հասկանում են, որ տարածում են հակապետական նարատիվներ՝ Հայաստանի բնակչությանը աստիճանաբար թյուրքացմանը նախապատրաստելու նպատակով (բարի գալուստ, «Արևմտյան ադրբեջան»), ապա նրանք, ովքեր գիտակցաբար կրկնում են այս ապազգային անհեթեթությունը, ըստ էության դառնում են հակահայկական հինգերորդ շարասյուն։
Բայց կա նաև լավ նորություն։ Փաշինյանական քարոզիչներին միանշանակ չի հաջողվի հայ ժողովրդի գիտակցությունից խլել ազգային խորհրդանիշները՝ Արարատը, Անին, Կարսը, Շուշին, Ստեփանակերտը, Քարվաճառը, Մուշը, Նախիջևանը և այլն։ Սա նույնիսկ վիճարկման ենթակա չէ։ Չե՞ք հավատում։
Այդ դեպքում պարզապես հիշեք, որ առնվազն մեկուկես հազար տարի մեզ փորձում են զրկել ինքնությունից և հավատից, ընդ որում՝ շատ ավելի դաժան մեթոդներով։
Եվ ո՞ւր են հիմա բոլոր այդ դավաճաններն ու քրիստոսավաճառները՝ հայկական անուններով։ Կամ օտար թագավորները, արքաները, սուլթանները, պետություններն ու կայսրությունները։
Ո՞ւր են նրանք։ Դարձան պատմության փոշի։
Իսկ մենք, ինչպես հավատարիմ էինք Արարատին, այնպես էլ մնացինք հավատարիմ և այդպիսին էլ կմնանք։
Մի՛ կասկածեք։
Արման Աբովյան