Թմրանյութեր տեղափոխող մոտորանավակ են խոցել

Ամերիկյան ուժերը Կարիբյան ծովում խոցել են արագընթաց մոտորանավակ, որը կապված է եղել տեղի թմրահանցախմբերից մեկի հետ եւ տեղափոխելիս է եղել թմրանյութերի խմբաքանակ։ Զոհվել է չորս մարդ։ Այս մասին հայտնում է ԱՄՆ ԶՈՒ Հարավային հրամանատարությունը։

Նշվում է, որ ամերիկյան ուժերը թմրահանցախմբերի դեմ պայքարի շրջանակում 25 թվականի աշնանից պարբերաբար հարվածում են նման մոտորանավակների։ Արդյունքում արդեն 230 մարդ, որոնք կապված են եղել թմրահանցախմբերի հետ, ոչնչացվել են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *