
Երեկ՝ հոկտեմբերի 4-ին, Բոսնիա և Հերցեգովինայում տեղի ունեցան համընդհանուր ընտրություններ: Արդեն նույն օրը երեկոյան «Անկախ սոցիալ-դեմոկրատների միության»՝ աջակողմյան սերբական ազգայնական կուսակցության առաջնորդ Միլորադ Դոդիկը հայտարարել է իր թեկնածուների՝ Սերբական Հանրապետության նախագահի պաշտոնում Սավո Մինիչի և երկրի նախագահությում սերբական տեղի համար Ժելկա Ցվիյանովիչի հաղթանակի մասին։
«Եթե Դոնալդ Թրամփի հիանալի հաղթանակը չլիներ, և եթե նա չտապալեր Բայդենի ատելության կառուցվածքը, մենք, հավանաբար, այսօր քաղաքական դիակներ կլինեինք: Սակայն նոր իրավիճակի շնորհիվ մենք այժմ քաղաքական հաղթողներ ենք», – ասել է Դոդիկը։
Նա նաև շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որի հետ հանդիպել էր սեպտեմբերի 29-ին, ընտրություններում իրեն հաջողություն մաղթելու համար։