MicroSoft-ը Հայաստանը ՌԴ-ի մա՞ս է համարում. ՀՀ-ից գնումները գանձվում են միայն ռուբլիով

MicroSoft-ը բաժանորդագրության դիմաց իր բաժանորդներին առաջարկում է լրացուցիչ ծառայություններ, AI հնարավորություններ, ծրագրերի թարմացումներ, ամպային հիշողություն: Սակայն հնարավորությունների այս դարում MicroSoft-ը չի կարողանում փոխել ՀՀ-ից վճարում կատարելու արժույթը:

Oragir.News-ի ընթերցողներից մեկը հայտնում է, որ վճարումը հնարավոր է կատարել միայն ռուբլիով, ինչը շատ դեպքերում անհարմարություններ է ստեղծում, նաև՝ ավելի թանկ է, քան դոլարի դեպքում:

Մեր ընթերցողը դիմել է MicroSoft ընկերության օգնության կենտրոնին, որտեղից պատասխանել են, որ Հայաստանից գնումների համար ԱՄՆ դոլարով վճարումները հասանելի չեն: Գները տվյալ շուկայի համար ցուցադրվում ու գանձվում են ռուբլով:

Սրան զուգահեռ՝ օրինակ Վրաստանում ու Ադրբեջանում MicroSoft-ը գնումները գանձում է դոլարով: Այստեղ հարց է առաջանում՝ MicroSoft-ը Հայաստանը Ռուսաստանի մա՞ս է համարում, որ հնարավորություն է տալիս գնումներ կատարել միայն ռուբլիով:

Oragir.News-ը թեմայի առնչությամբ պարզաբանում ստանալու նպատակով կդիմի ԲՏԱ նախարարություն, որը մշտապես հայտնում է, որ համագործակցության պայմանագրեր է կնքում ամերկյան տարբեր ընկերությունների հետ, բայց զուգահեռաբար ոչինչ չի անում՝ նման հարցերը կարգավորելու համար:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *